Մահը բոլորիցս խլեց նվիրյալ զինակցին և պայքարի գաղափարական ընկերոջը՝ Հովհաննես Հարությունյանին. «Հայաստան» խմբակցություն


Մահը բոլորիցս խլեց նվիրյալ զինակցին և պայքարի գաղափարական ընկերոջը՝ Հովհաննես Հարությունյանին. «Հայաստան» խմբակցություն
Հուլիս 21 15:24 2024

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ցավակցել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

«Մեծ վշտով տեղեկացանք «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, պայքարի առաջամարտիկ Հովհաննես Հարությունյանի անժամանակ մահվան մասին:

Մահը բոլորիցս խլեց նվիրյալ զինակցին և պայքարի գաղափարական ընկերոջը:

Կիսելով կորստի անասելի ցավը` մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն

21.07.2024 թ.»,-ասվում է ցավակցական ուղերձում: