«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերություն մտած քաղաքացու ինքնահրկիզման փորձը ոստիկանները կանխել են


«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերություն մտած քաղաքացու ինքնահրկիզման փորձը ոստիկանները կանխել են
Հուլիս 17 15:06 2025

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերություն մտած քաղաքացու ինքնահրկիզման փորձը ոստիկանների կողմից կանխվել է: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանութան համայնքայն ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի այցելել է Հանրապետության փողոցի թիվ 51 հասցեում գործող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերություն և սպառնում է ինքնահրկիզվել:

 

Տեղում պարզվել էր, որ տղամարդը ինչ-որ խնդիրներ ունենալու պատճառով սպառնում է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում ինքնահրկիզվել: