«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի գործողությունները՝ կապված, այսպես կոչված, սահմանազատման և, ընդհանրապես, Ադրբեջանի բոլոր պահանջները լուռումունջ կատարելու հետ, մեղմ ասած, մեծ հարցեր են առաջացրել ոչ միայն հասարակության գերակշիռ մեծամասնության, այլև հենց Փաշինյանի թիմակիցների շրջանում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ քպականները գնալով ավելի հաճախակի են թե՛ իրենց նեղ շրջապատում, թե՛ միմյանց հետ զրույցներում կասկածներ հայտնում տեղի ունեցող գործընթացների առումով:
Նրանք ևս նշում են, որ փաստացի գործ ունենք ոչ թե իրական սահմանազատման կամ սահմանագծման, այլ բացառապես միակողմանի զիջումների հետ: Նրանք, մեր տեղեկություններով, տարակուսում են, որ Փաշինյանն իրենց ի սկզբանե այլ բան է ասել, հիմա լրիվ այլ բան է անում, այդ թվում՝ համապատասխան երկկողմանի հանձնաժողովի աշխատանքների, որոշումները ԱԺ-ի միջոցով կայացնելու և այլ թեմաների առումով:
Մեր զրուցակիցներից մեկը նաև նշում էր, որ քպականների շրջանում լուրջ կասկածներ կան նաև այն առումով, թե ինչո՞ւ հանկարծ հրապարակ նետվեց Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցի թեման, ինչո՞ւ այդ հարցազրույցն այդպես էլ Ադրբեջանը չհրապարակեց: Նրանք անհանգստանում են, որ գուցե ճիշտ են այն մտավախությունները, թե այս պարագայում գործ ունենք ուղիղ շանտաժի հետ, այսինքն՝ Փաշինյանը լուռումունջ կատարում է Ադրբեջանի պահանջները, որ ինչ-ինչ տեղեկություններ ջրի երես դուրս չգան:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 02․ 07․ 24 թ համարում