«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլը սկսել է օրօրի զարմացնել թիմակիցներին: Վերջինս սկսել է, ինչպես մեր տեղի աղբյուրն է նշում, «հոգեդարձ» անել 2018-ից իրեն ծառայած, բայց հետո ինչ-ինչ պատճառներով ազատված կադրերին:
Հատկապես նրանց, ովքեր իր կողմից արժանացած հազարումի նվաստացումից հետո լուռ մի կողմ են քաշվել, իսկ կենացների ժամանակ էլ խմում են վարչապետի կենացը` ձեռքի հետ« քսիֆ »ուղարկելով, թե տես՝ մենք, ամեն դեպքում, հավատարիմ ենք քեզ:
Այսպիսով՝ Նիկոլը որոշել է 2018-ի «նախկիններին» վերադարձնելով՝ վախեցնել իրենց պաշտոններին ամուր կառչած նախարարներին եւ հասկացնել ,որ ամեն պահի ամենահավատարիմ կադրն էլ ունի իրեն փոխարինող:
Մի խոսքով, ինչպես ՔՊ մեր աղբյուրն է ասում, թիմի վախը բռնած է պահում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում