Նիկոլ Փաշինյանը «հանրության մեջ դուրս կգա». իշխանության ներկայացուցիչներն ամեն բան անում են` անթերի հանդիպումների համար. «Ժողովուրդ»


Նիկոլ Փաշինյանը «հանրության մեջ դուրս կգա». իշխանության ներկայացուցիչներն ամեն բան անում են` անթերի հանդիպումների համար. «Ժողովուրդ»
Հունիս 28 08:07 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը որոշել է «հանրության մեջ դուրս գալ»: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը որոշել է ամեն շաբաթ-կիրակի մարզեր գնալ: Ըստ կառավարության մոտ կանգնած մեր աղբյուրի՝ շատ ոգեւորված է հետ եկել Սյունիքի մարզից, որտեղ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ջանք ու եռանդ չէր խնայել կազմակերպելու այնպիսի հանդիպումներ, որոնցում Փաշինյանն իրեն կոմֆորտ կզգա, ու ահա դա է պատճառը, որ հայրենի իշխանության տարբեր ներկայացուցիչներ, մարզպետներ ու համայնքապետեր ամեն բան անում են՝ մարզում անթերի հանդիպումներ կազմակերպելու համար բնակիչների հետ, որտեղ բոլորը ջերմ խոսքեր կասեն Փաշինյանին, կհամբուրեն ու կասեն, որ ինքը պետք է մնա իշխանության ղեկին: Փաշինյանի՝ մարզեր գնալու բուն նպատակը նաեւ ընդդիմությանը ցույց տալն է, թե ժողովուրդը իր կողքին է, ու ինքը մինչեւ 2026 թվականը վարչապետի աթոռին է մնալու: ՀՀ վարչապետի տրամադրությունը, ըստ մեր աղբյուրների, բարձր է, քանի որ իրեն զեկուցած տեղեկությունների համաձայն՝ իշխանության փոփոխություն այս պահին իրագործելի չէ: Ի դեպ, դեռ հստակ չէ, թե որ մարզ կգնա Փաշինյանը, քանի որ նա իր այցերը գաղտնի է պահում ու վերջին պահին է հայտարարում, որ պատրաստվեն, ու մեկնեն մարզ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 28․ 06․ 24 թ համարում։