Բախվել են ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր. «Toyota»-ի վարորդը լքել էր դեպքի վայրը


Բախվել են ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր. «Toyota»-ի վարորդը լքել էր դեպքի վայրը
Հունիս 26 10:18 2024

Երեկ՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:30-ի սահմաններում Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Հակոբ Մաթևոսյանի վարած «Toyota» մակնիշի և 41-ամյա Խաչատուր Ավետիսյանի վարած «Higer» մակնիշի՝ թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ավտոբուսի ուղևոր՝ Երևանի բնակիչ 66-ամյա Անահիտ Հարությունյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարից հետո «Toyota»-ի վարորդը լքել է դեպքի վայրը և նրան հայտնաբերել են ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները։