Մոդրիչը՝ Եվրոպայի առաջնության ռեկորդակիր


Մոդրիչը՝ Եվրոպայի առաջնության ռեկորդակիր
Հունիս 25 10:06 2024

Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը գոլի հեղինակ է դարձել Եվրո-2024-ի խմբային փուլի Իտալիայի դեմ խաղում։

Կիսապաշտպանը 38 տարեկան 289 օրական հասակում դարձավ Եվրոպայի առաջնության խաղում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը։

Նա գերազանցեց ավստրիացի Իվիցա Վաստիչի ռեկորդը, ով Եվրո 2008-ի Լեհաստանի հետ խաղում 38 տարեկան 257 օրական էր։

Մոդրիչը ճանաչվել է նաև Իտալիայի հավաքականի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ։

 

Աղբյուր  ArmSport.am