«Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Newmag / summerfest-2024-ի շրջանակում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի ազգային հավաքականի էջը համարում է եզարափկված։
«Ավելի լավ է ավարտել մեկ քայլ շուտ, քան՝ երկու քայլ ուշ: Ավելի լավ է այդ որոշումը կայացնես դու, քան՝ ուրիշները: Այս պարագայում կարող եմ ասել՝ իմ ցանկացած որոշում, որը կայացրել եմ իմ ֆուտբոլային կարիերայի ընթացքում, թե դրանից դուրս, ոչ մի բանի համար չեմ զղջում:
Գոհ եմ իմ կայացրած որոշումներից, գոհ եմ իմ անցած ճանապարհից: Որոշ մարդիկ հնարավոր է ասեն՝ կարող էր ավելի լավ կամ ավելի վատ կարիերա ունենալ, բայց, կարծում եմ, ոչ մեկս մեր ճակատագրից չենք կարող փախչել ոչ աջ, ոչ ձախ: Պետք է համակերպվենք նրա հետ, ինչ ունենք և շնորհակալ լինենք Աստծուն այն ամենի համար, ինչ նա մեզ տվել է:
Միանշանակ ասեմ, որ, ցավոք սրտի, ինձ համար հավաքականի դուռը փակ է»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը: