«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ, բնականաբար, ԱԺ արտահերթ նիստը տապալվեց` ՔՊ-ի բացակայության պատճառով: Բաղրամյան փողոցում հրավիրված հանրահավաքում Բագրատ սրբազանը նորից իր վճռականությունը հայտնեց` գնալու ենք մինչեւ հաղթական ավարտ: Նաեւ հայտարարեց, որ երկու օրը մեկ հավաքվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում` ամփոփելու են իրավիճակը: Ակտիվ հանդիպումներ են ունենալու, խմբեր են կազմելու եւ մեկնելու են մարզեր: Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 18․ 06․ 24 թ համարում։