«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանին նույնպես առաջիկայում «ամառային արձակուրդի» կմեկնի:
Ինչպես արդեն հայտնել ենք, հինգշաբթի օրը հայրենի խորհրդարանն ամառային նստաշրջանն ավարտեց. մինչեւ աշուն արտահերթ նիստերից բացի` ԱԺ հերթական նիստեր այլեւս չեն լինի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունիսի 25-ին հրավիրվելու է այս ավագանու վերջին նիստը, ու ավագանու անդամները եւս արձակուրդի կմեկնեն:
Ավագանու հերթական նիստն արդեն կկայանա սեպտեմբերին:
Ի տարբերություն պատգամավորների, որոնք ամռանը արտահերթ նիստեր են նախատեսում, Երեւանի ավագանու անդամները մտադիր են վայելել իրենց ամառային հանգիստը:
Մեզ հետ զրույցում Երեւանի ավագանու անդամներն ասացին, որ եթե արտառոց իրավիճակներ կամ հրատապ նախագծեր չլինեն, ապա տրամադրված չեն ամռանը արտահերթ նիստ հրավիրելու:
Այսինքն՝ հունիսի 25-ին ավագանին վերջին նիստը կանի եւ «կարձակվի»՝ մինչեւ սեպտեմբեր»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 14․ 06․ 24 թ համարում։