Անպատժելիության մթնոլորտը, որն իշխանությունն է ստեղծել ոստիկանների շրջանում, անհետևանք չի մնալու


Անպատժելիության մթնոլորտը, որն իշխանությունն է ստեղծել ոստիկանների շրջանում, անհետևանք չի մնալու
Հունիս 4 10:44 2024

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Քննչականի դիմաց ոստիկանության որոշ ներկայացուցիչներ նեղսրտած բողոքում էին, թե ինչու է Սրբազանը կամ տեղում հավաքված անձինք անհարգալից, իրենց համար ոչ դուրեկան բառապաշարով խոսում ոստիկանության ու նրա գործողությունների մասին:

Պատկերացնում ե՞ք` դեռ իրենք են զարմացած: 

Ոստիկանական գործողությունների ժամանակ շատերդ ամեն ինչ մի կողմ թողած` օրենք, բարոյականություն, քաղաքավարության տարրական նորմեր, ամենանենգ, ստոր ձևով մարդկանց բռնության էիք ենթարկում, հայհոյում, վիրավորում ու մտածում էիք` անցավ գնա՞ց:

Նման բաները տարիներով հետք ու նստվածք են թողնում ոչ միայն համակարգի, այլ հենց ձեր վրա: 

Անպատժելիության այն մթնոլորտը, որն այսօր իշխանությունն է ստեղծել ու որպես զրահաբաճկոն հագցրել ոստիկանությանը, անհետևանք չի մնալու»: