Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 19:10-ի սահմաններում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան Երևան–Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևանի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում հայտնվել է ճանապարհի կողնակում, ապա առաջ ընթացել, բախվել ճանապարհին չիչխանի հյութերի տաղավարին:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մահացածը վարորդի մայրն էր, ավտոմեքենայում էլ եղել են վարորդի կինն ու երեխան: