«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներից մեկի՝ ուսանող Արման Սարգսյանի դեմքին դաջվել է կարմիրբերետավորի կոշիկի հետքը: Այս մասին տեղեկանում ենք շարժման թելեգրամյան էջից: «Արմանի գլուխն են վնասել և ոտքով խփել դեմքին»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի ուշ միևնույն աղբյուրը հրապարակեց Արման Սարգսյանի ուղերձը հիվանդանոցից, որտեղ այժմ նա գտնվում է: Բագրատ Սրբազանն այցելել է տուժած Արման Սարգսյանին: Հավելենք նաև, որ այս պահին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համախոհները հավաքվում են ՔԿ-ի դիմաց՝ հաջակցություն իրենց ձերբակալված ընկերներին: |
Կարմիրբերետավորի կոշիկի հետքը՝ Արման Սարգսյանի դեմքին
Արման Սարգսյանի գլխի վնասվածքը
Բագրատ Սրբազանն այցելել է տուժած Արման Սարգսյանին