Ավազակային հարձակում՝ Արարատի մարզում․ 3 անձինք կապել են տանտիրոջ ձեռքերը և պահանջել գումար


Ավազակային հարձակում՝ Արարատի մարզում․ 3 անձինք կապել են տանտիրոջ ձեռքերը և պահանջել գումար
Մայիս 30 13:07 2024

Մայիսի 27-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, Արարատի մարզային վարչության պետի տեղակալ Մամիկոն Հակոբյանը, ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգյանը։

Տեղում ոստիկանները պարզել են, որ Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի 7-րդ հասցեում անհայտ անձի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Կորյուն Ա․-ն է։

Պարզել են նաև, որ նույն օրը ժամը 00։05-ի սահմաններում 3 անհայտ անձինք մուտք են գործել Կուրյուն Ա․-ի բնակարան կապել ձեռքերը և ոտքերը, դանակի և ատրճանակի գործադրմամբ, պահանջելով գումար և ոսկյա զարդեր, մերժում ստանալով, հափշտակել են գումար և նրա աղջկան  պատկանող նոթբուքը դիմել են փախուստի:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։