Կենտրոնի փողոցներում երթևեկությունը կաթվածահար է


Կենտրոնի փողոցներում երթևեկությունը կաթվածահար է
Մայիս 30 11:55 2024

Հանրապետության հրապարակում՝ կառավարության նիստին միաժամանակ Բագրատ Սրբազանի կոչոց իրականացվող մեքենաների բողոքի ակցիան կաթվածահարել է Հանրապետության հրապարակին հարակից շատ փողոցների երթևեկությունը։

Բողոքի ակցիային միացել են բազմաթիվ քաղաքացիներ, հրապարակ ու հարակից են տարածքներ են բերվել ոստիկանական տարբեր ստորաբաժանումների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Չնայած դրան, ոստիկաններին չի հաջողվում բացել հրապարակին հարակից փողոցները։