Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե իր կինը խրախճանք չի կազմակերպել։
«Ինչքան ես տեղյակ եմ՝ միջոցառման առանցքային շահառուներից են եղել 44-օրյա պատերազմում ու, ընդհանրապես, պատերազմում զոհված զինվորների մայրերը, այդ միջոցառումը պլանավորած է եղել 5-6 ամիս առաջ»,- լրագրողներին ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ միջոցառումը նվիրված է եղել պատերազմում զոհված զինվորների մայրերին, որ ամոքեն, սփոփեն նրանց։
«Փորձել օգնել նրանց, որ սևը չլինի գերիշխող»,- ասաց նա։
Նշենք, որ Աննա Հակոբյանի օգնական, «Պերֆեկտ TV»-ի տեսանյութերի տեքստերը կարդացող Ստելլա Սարուխանյանը «Սև ու սպիտակ» անվանումով մի միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցել էր նաև Աննա Հակոբյանը։ Միջոցառումը տեղի էր ունեցել Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղների ֆոնին։