Փաշինյանի «սարդարապատյան» փախուստն ու փրկության զուր «ճիգերը». Մանուկյան


Փաշինյանի «սարդարապատյան» փախուստն ու փրկության զուր «ճիգերը». Մանուկյան
Մայիս 29 11:12 2024

Սարդարապատից լինելու է ուղիղ տեսաազդանշան եւ Փաշինյանի ուղերձը, որն արդեն կեսգիշերից հետո չեղարկվեց։

 

Սա էր Սարդարապատից Փաշինյանի փախուստի իրական պատկերը։

 

Չեմ անդրադառնում հուշահամալիրում ուշացած ու մեկուսացած արարողության համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ հոգեւոր դասի առջեւ սեւբերետավորների զորակազմերը շարելուն ու թշնամական գործողություններին, պարգեւատրման արարողության խեղճությանը, անշուքությանն ու ձեւաչափերին, անգամ պաշտպանության նախարարության պամար անականկալ գեներալական կոչում են շնորհում եւս մեկ զինվորականի` ՀՀ զինված ուժերի ռազմատեղագրական ծառայության պետին, որի մասին նախագահի հրամանագիր չէր հրապարակվել, ինչպես մյուսների դեպքում։

 

Այս ծառայության պետի հաստիքը անցնող երեսուն տարիներին համարվել է գնդապետական։ Հստակ է վերջին պահին Փաշինյանը բանավոր որոշել է տավուշյան սահմանագծման գլխավոր գործող անձին վարձահատույց լինել։

 

 Իբրեւ ամփոփում, իրականում Սարդարապատից եւ այլ պաշտոնական արարողություններից Փաշինյանը վաղուց է փախուստի դիմել։ Անցնող տարիներին նույն Սարդարապատ նա իր շքախմբով ժամանում է հազարավոր ոստիկաններով շրջապատված ու մեկուսացված։

 

Նա այլեւս ժողովրդական հանդիսությունների մասնակից չէ, նա իր համար ունի միայն ոստիկանություն ու բիրտ ուժ։

Իսկ շատերը հիշում են տարիներ առաջ Սարդարապատի հուշահամալիրի տոնակատարությունները՝ մարզային տաղավարներ, հյուրասիրություններ, երգ-պար, հազարավոր քաղաքացիներ, հոգեւոր դաս, պաշտոնյաներ, ոստիկաններ, զինվորականներ միախառնված, առանց պատնեշների ու Վեհափառի առաջ ամոթից գլուխը կախ սեւ բերետավորի»։