Պարգեւներ հող հանձնողներին եւ ջարդարարներին․ «Հրապարակ»


Պարգեւներ հող հանձնողներին եւ ջարդարարներին․ «Հրապարակ»
Մայիս 29 09:03 2024

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության տոնի առիթով  Նիկոլ Փաշինյանը պարգեւատրել է բացառապես հող հանձնողներին ու նրանց աջակիցներին։ ՊՆ եւ ՆԳՆ բոլոր պաշտոնյաները, որոնք կոչումներ ստացան, երեւացող եւ չերեւացող ձեւերով ներգրավված են եղել հայրենավաճառության գործընթացին։ Դիցուք՝ Տավուշի դիրքերը պաշտպանող 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանն առանց դիմադրության հանձնեց դիրքերն Ադրբեջանին: Մենք ժամանակին գրել էինք, որ հանձնման օպերացիան բարեհաջող ավարտելու դեպքում Ցականյանին խոստացել են գեներալի կոչում տալ, ինչը եւ երեկ արվեց:

ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գնդապետ Սերգեյ Պետրոսյանը, ով այն պաշտոնյան է, որ Կիրանցում` առանց պետհամարանիշների մեքենայում արգելափակված, բերետավորների պաշտպանությամբ, ճեղքեց փակ ճանապարհը՝ իջնելով հանձնվող դիրքերից: Ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, ով համակարգում եւ հրահանգում է ոստիկանական ջարդարարների գործողությունները:

Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ով ոստիկանության «բարեփոխումների» արդյունքում ղեկավարում է Փրկարար ծառայությունը, սակայն որպես նախկին ոստիկան՝ իրականում ակտիվորեն ներգրավված է հակաիշխանական ցույցերը ճնշող ՆԳ օպերատիվ շտաբի աշխատանքներին եւ աչքի է ընկնում ցուցարարների նկատմամբ կոշտ միջոցներ կիրառելու մոտեցմամբ։

Այս բոլոր մարդկանց ծառայությունները Նիկոլ Փաշինյանը «բարձր» գնահատականի արժանացրեց»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում