Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների․ «Հրապարակ»


Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների․ «Հրապարակ»
Մայիս 29 08:15 2024

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Աթոռը պահելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների։ Որոշ տեղեկություններով, ՔՊ-ի վերին օղակներում քննարկվում է իշխանության «պահապան» խմբեր ստեղծելու եւ սրբազանի առաջնորդած շարժման աջակիցների դեմ սադրանքներ ու հակընդդեմ գործողություններ իրականացնելու հարցը, եթե, իհարկե, առաջիկայում շարժումը նոր թափ հավաքի։ Այնպես, ինչպես արեցին 2020-ի նոյեմբերին` «Հեղափոխության պահապանների» խումբը զինելով եւ դաչաներում բնակեցնելով, մինչեւ պայքարի ալիքը մարեց, եւ վտանգները չեզոքացվեցին: Ճիշտ է, Փաշինյանը վերջին 3-4 տարում բազմապատկել է ոստիկանությունն ու նրանց աշխատավարձերը, սակայն նրան չեն բավարարում ոստիկանական ներքին զորքերի բարբարոսությունները` ուզում է ցույց տալ, որ ինքը հանրային աջակիցներ էլ ունի։

Պատահական չէ, որ նախօրեին ՔՊ-ական պատգամավոր, նախկին գայիշնիկ Արմեն Խաչատրյանն ակնարկեց՝ խոսելով քաղաքացիական բախումների մասին։ «Ընդդիմության «սրբազան շարժման» այս գործելաոճն իրական ռիսկեր է ստեղծում նաեւ քաղաքացիական բախումների համար։ Չի կարելի փորձության ենթարկել մեր քաղաքացիների համբերությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր նա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 29․ 05․ 24 թ համարում։