«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատ չի գնալու: Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ երթով գնում են Սարդարապատի հուշահամալիր՝ այնտեղ գիշերելու եւ հերոսամարտի հաղթանակի տոնը նշելու համար:
Մեզ ասացին, որ Փաշինյանը ՀՀ նախագահականում տոնի առիթով մեդալներ է շնորհելու զինվորականներին, ապա գնալու է Ապարան՝ Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշահամալիր:
Սա պաշտոնավարումից ի վեր առաջին անգամն է, որ Փաշինյանը չի գալիս Սարդարապատ: Նշենք, որ Սրբազանի հետ հազարավոր քաղաքացիներ են եկել հուշահամալիր:
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։