Այսօր՝ մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 08:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Էմանուել Պետրոսյանն, իր վարած «Porsche» մակնիշի ավտոմեքենայով, Հերացի թունելում ինքնավթարի է ենթարկվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: