Մարդկանց թշվառության մեջ են պահել եւ պահում են. Փաշինյանը խաբել է. Մաս 211. «Ժողովուրդ»


Մարդկանց թշվառության մեջ են պահել եւ պահում են. Փաշինյանը խաբել է. Մաս 211. «Ժողովուրդ»
Մայիս 22 09:59 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի Հանրապետության հրապարակում 01․05․2018թ․, ելույթ ունենալով Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»:

21․11․2018թ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «Իմ խորին համոզմամբ՝ երկար տարիներ ՀՀ-ում խրախուսվել է աղքատությունը, քանի որ գործող քաղաքական համակարգին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, քանի որ աղքատ մարդկանց ընտրակաշառքով շատ ավելի հեշտ է ուղղորդել կոնկրետ ընտրության: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինեն հարուստ մարդիկ»։

Ժողովուդ օրաթերթը ներկայացնում է իրական պատկերԱղքատության թվային պատկերը հետեւյալն է

• 2018թ․ – 23.5%

• 2019թ․ – 26.4%

• 2020թ․ – 27%

• 2021թ․ – 24․8%

• 2022թ․ – 24․8 %

2023 թվականի ցուցանիշը դեռ հրապարակված չէ։

Աղքատության մակարդակը, ըստ աղքատության վերին գծի, հետեւյալն է․

• 2019թ․ – 43,8%

• 2020թ․ – 47,6%

• 2021թ․ – 45,7%

• 2022թ․ – 41,3%

Ծայրահեղ աղքատությունը 2022թ․ կազմում է 1․2 տոկոս, այնինչ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել»։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։