Դատաբժշկական գիտագործական կենտրոնի աշխատակիցները գողացել են մահացածի ոսկյա մատանին


Դատաբժշկական գիտագործական կենտրոնի աշխատակիցները գողացել են մահացածի ոսկյա մատանին
Մայիս 22 09:37 2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 44-ամյա Էլլա Ս․-ն և հայտնել, որ 2023թ-ի հոկտեմբեր ամսին ՀՀ Առողջապահության նախարարության Հերացի փողոցի 5/1 հասցեում գործող Դատաբժշկական գիտագործական կենտրոնի աշխատակիցները իր մահացած որդու մատին եղած ոսկյա մատանին գողացել են:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել եմ փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։