Առանց Շահրամանյանի․ «Հրապարակ»


Առանց Շահրամանյանի․ «Հրապարակ»
Մայիս 22 08:27 2024

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բագրատ սրբազանի եւ արցախցիների երեկվա փակ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Արցախցիները շատ զգացված են՝ Հայաստան գաղթելուց հետո առաջին դեպքն է, որ նման վերաբերմունքի են արժանանում: Սրբազանը լսել է բոլորին, արձանագրել խնդիրները, ասել, որ Արցախի հարցը եւ նրանց վերադարձի խնդիրը միջազգային հարթակներում բարձրացնելն իր տեսադաշտում է, որ տեղյակ է Արցախի հանձնախմբի եւ Վարդան Օսկանյանի գործունեությունից, ողջունում է, եւ շեշտել է, որ դա պետք է արվի պետական մակարդակով: Արցախի ԱԺ պատգամավորներն են խոսել, ողջունել շարժումը: ԱԺ փոխնախագահ Բաղունցն է հանդիսավորությամբ շնորհավորել սրբազանի ծնունդը: Հանդիպմանը ներկա չի եղել միայն Սամվել Շահրամանյանը, քանի որ սրբազանը նախկին նախագահների ֆորմատով հանդիպում է նախաձեռնում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 22․ 05․ 24 թ համարում։