«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել


«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
Մայիս 21 18:24 2024

Երեկ՝ մայիսի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Լեո Նիկոլյանը և մատնացույց է արել մի քաղաքացու, ով, ըստ իր հայտարարության, ցանկացել է իր սայլակի մեջ տեղադրված պոլիէթիլենային տոպրակից գումար գողանալ:

Shamshyan.com-ի տեղեկություններով,  «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերները հայտնաբերել են Լ. Նիկոլյանի կողմից ներկայացված քաղաքացուն, և տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:

Այդ քաղաքացին Երևան-Փարիզ չվերթի ուղևոր, ԱՄՆ քաղաքացի 74-ամյա Սերոժ Մեսրոպյանն է:

Լ. Նիկոլյանը ֆրանսահայ լրագրող է, ով «Զվարթնոց» օդանավակայանում շուրջ 1 ամիս է հացադուլ է հայտարարել ու նրա մուտքը Հայաստան արգելված է: