Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում 24 ժամ ջուր չի լինի


Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում 24 ժամ ջուր չի լինի
Մայիս 21 11:35 2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մայիսի 22-ին ժամը 07:00-ից մինչև մայիսի 23-ը ժամը 07:00-ն  կդադարեցվի՝   

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գագարինավան թաղամասի,

Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: