Ռեալիթի շոուի 36-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը ներկայացել է Շերի կերպարով, այս անգամ՝ Harper's Bazaar Arabia-ի համար: Քիմը բազմիցս է ասել, որ Շերն իր համար իսկական ոճի խորհրդանիշ է: Իսկ գարնանը Լոս Անջելեսում կայացած «Խոստում» ֆիլմի պրեմիերայի ժամանակ մամուլը երկու հայուհիներին երկվորյակ քույրեր կոչեց:
Քիմին լուսանկարել է Մարիանո Վիվանկոն: Ամսագրի շապիկին գրված է. «Ոգու խորհրդանիշ»:
«Ես նման եմ մյուս բոլոր հայուհիներին: Ես նույն արմատներն ունեմ, ինչ Շերը»:
Արաբական Harper's Bazaar-ի բրիտանուհի խմբագիր Լուիզ Նիկոլն այսպես է բացատրել իր ընտրությունը. «Պարբերականի շապիկին եւ էջերում Քիմի հայտնվելը պատվո տուրք է մեկ այլ հայուհու՝ Շերին: 40 տարի առաջ Շերի նորաձեւ հագուստների ընտրությունը նույնպիսի իրարանցում էին առաջացնում, որքան Քիմի սադրիչ սելֆիները՝ այսօր»: