Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան


Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան
Մայիս 19 15:22 2024

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը քիչ առաջ տեղեկացրել է. «ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որ իրենց Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների ՄՈՒՏՔԸ բնակավայր ժամանակավորապես ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ է։

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:

Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔՈՎ`

պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման,

հասարակական կարգի, առողջության և բարոյականության

կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

ԱԱԾ հաղորդագրությունը մարդկանց մուտքը Կիրանց սահմանափակելու հիմք ՉԻ կարող լինել

Արդյո՞ք առկա է իրական հիմք. խնդրում եմ ԶԼՄ ներկայացուցիչներին եւ անձանց, ում մուտքը սահմանափակվում է Կիրանց պահանջել այդ սահմանափակման իրավական հիմքը։

Կրկնում եմ մարդկանց մուտքը հնարավոր է սահմանափակել ՄԻԱՅՆ իրավական ակտի հիման վրա, որի վերաբերյալ մարդիկ պետք է իրազեկվեին, իսկ ԱԱԾ հաղորդագրությունն իրավական հիմք չի կարող լինել»։