Այս պահի դրությամբ Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը։ Նման հայտարարություն է արել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ ուղևորվել է Կիրանց՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։
«Ինձ հետ զրույցներում կիրանցեցիները վերահաստատեցին, որ չեն ուզում լսել փոխհատուցման մասին որևիցե խոսակցություն»,- հաղորդել է նա։
Հիշեցնենք՝ Կիրանցի բնակիչներն ավելի վաղ փակել էին միջպետական ճանապարհը՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով ՀՀ և Ադրբեջանի միջև «սահմանազատման» գործընթացի արդյունքից։