Բագրատ Սրբազանն ազդարարեց գործող իշխանության մերժման մեկնարկը (Տեսանյութ)


Բագրատ Սրբազանն ազդարարեց գործող իշխանության մերժման մեկնարկը (Տեսանյութ)
Մայիս 10 20:59 2024

Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ երեկ ինքը, հայտարարելով, որ  Նիկոլ Փաշինյանը պետք է  հրաժարական տա, բանաձևել է ժողովրդի պահանջը։

«Ձեր ձայնը դառնալով՝ հռչակել եմ այն պահանջը, որ կառավարության ներկա ղեկավրը պետք է հրաժարվի։ Դա ձե՛ր պահանջն է եղել։ Մեզ ոմանք ասում են՝ անհաղթահարելի պահանջ եք դրել։ Ո՛չ, անհաղթահարելի պահանջ չենք դրել, մենք նշաձողն ենք սահմանել, այս ժողովրդի ցանկությունը, պահանջն է դա։

Հայաստան աշխարհում պիտի սահմանվի, որ այս կառավարության ղեկավարն այլևս անընդունելի է։ Հոգևոր և բարոյական դաշտում իրենք՝ որպես այդպիսին, այլևս գոյություն չունեն, և բոլորդ այդ մերժման պրոցեսի մեջ պիտի լինեք՝ ոչ միայն սոսկ նրա (Փաշինյանի-խմբ․), այլև ձեր բոլոր կապերը կտրելու բոլոր նրանց հետ, ովքեր այդ չարժեքային համակարգի մեջ են ապրում։ Սա հստակ գործողություն է, շատ հստակ գործողություն։ Բոլոր առումներով կապակցվածությունը նրանց հետ պետք է բացառվի։ Նրանք պետք է զգան, որ ընդունելի չեն»։,- ասաց Սրբազանը։