Կան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանում սեփական տները, գյուղը, երկիրը պաշտպանող անձանց նկատմամբ ուժ կիրառելիս. Տիգրան Աբրահամյան


Կան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանում սեփական տները, գյուղը, երկիրը պաշտպանող անձանց նկատմամբ ուժ կիրառելիս. Տիգրան Աբրահամյան
Մայիս 2 11:11 2024

1990-ական թվականներին Տավուշի ինքնապաշտպանական մարտերի ընթացքում մեծ թվով հայորդիներ նահատակվեցին, խաղաղ բնակիչներ առևանգվեցին և սպանվեցին, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա հիշեցրել է, որ Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում ընթացող մարտական գործողություններին սկզբում կամավորական ջոկատների, իսկ հետո` կանոնավոր բանակի կազմում մեծ թվով մարդիկ մասնակցեցին:

«Մարդիկ պայքարեցին, նրանց մի մասը սեփական կյանքի գնով պաշտպանեցին Հայաստանն ու նոր կյանք տվեցին Արցախում:
Հիմա իրականությունը լրիվ այլ է: Կան մարդիկ, ովքեր կազմակերպման, ինքնակազմակերպման միջոցով, տարբեր շահադիտական նպատակներով` համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը:

Թե ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է, բայց ակնհայտորեն կան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանում սեփական տները, գյուղը, երկիրը պաշտպանող անձանց նկատմամբ ուժ կիրառելիս և հպարտ են, որ հանձնողական քաղաքականության ակտիվ մասնակից են»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը։