Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը


Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Ապրիլ 25 17:42 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, արտահանումների արդյունավետ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը, առաջացող խնդիրներին և հնարավոր լուծումներին։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության խթանման, գործարար կապերի ամրապնդման թեմաների վերաբերյալ։

Կարևորվել է թվայնացման և կիբերանվտանգության ոլորտում հարաբերութունների խորացումը։