Սպիտակում վերացվել է 2 կազմակերպությունների արտադրական գործունեության կասեցումը


Սպիտակում վերացվել է 2 կազմակերպությունների արտադրական գործունեության կասեցումը
Ապրիլ 19 16:48 2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի վերահսկողություն են իրականացրել Ալբերտ Հակոբյան Ա/Ձ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում և «Սպիտակ համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում, որի ընթացքում ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (Լոռու մարզ, ք. Սպիտակ) 

Համաձայն ՍԱՏՄ ղեկավարի որոշումների ՝ կաթնամթերքի արտադրամասի և մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումները վերացվել են։