Չիլիի Ատակամա անապատը, որը 400 տարի շարունակ պահպանում էր Երկիր մոլորակի ամենաչոր անապատի համբավը, այս տարի ամբողջությամբ պատվել է ծաղիկներով: Պատճառն առատ տեղումներն են, որոնք գրանցվել են ձմռանը: Անձրևները սովորականից ավելի շուտ են սկսվել և շատ երկար են տևել՝ չնայած նրան, որ Ատակամայում առատ տեղումները ևս հազվադեպ երևույթ են: