Ինչպե՞ս է հայտարարվել Բրյուսովի համալսարանի ռեկտորի մրցույթ, երբ դատական քննությունը ավարտված չէ. պատգամավոր


Ինչպե՞ս է հայտարարվել Բրյուսովի համալսարանի ռեկտորի մրցույթ, երբ դատական քննությունը ավարտված չէ. պատգամավոր
Մարտ 26 23:37 2024

«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐՑ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ԲՐՅՈՒՍՈՎԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ

 

Հիշու՞մ եք բուհ-երը չկուսակցականացնելու և չքաղաքականացնելու Փաշինյանի խոստումը։ Բոլոր խոստումների պես սա էլ էր սուտ ու դատարկ։ /Տ․Ավինյան, Ս․Պապիկյան, Ժ․ Անդրեասյան, Տ․ Խաչատրյան, Վ․ Խաչատուրյան՝ բուհերի կառավարման խորհրդի անդամներ են/

 

 

Բայց ՞ գրառումն այդ մասին չէ․․․

 

Օրերս պաշտոնական նամակով դիմել եմ ՀՀ փոխվարչապետ, Բրյուսովի անվ․ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Խաչատրյանին՝ պարզաբանելու, թե որքանով է օրինական Բրյուսովի անվ․ պետակական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթը։

 

Այն տարակուսանք է առաջացնում, քանի որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ռեկտորի նոր ընտրություններ կարող են նշանակվել նախորդ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում։

 

2022 թ. դեկտեմբերի 9-ին կայացած ռեկտորի ընտրության արդյունքներն այս պահին վիճարկվում են դատարանում։ Մրցույթի արդյունքները չեն մտել կառավարության օրակարգ և բնականաբար կառավարության կողմից որևէ որոշում չի կայացվել։

 

 

Դատական գործերը դեռևս ընթանում են և դատարանը որևէ որոշում չի կայացրել։

 

Ինչպե՞ս է համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել բաց մրցույթ, երբ դատական քննությունը ավարտված չէ և նախորդի արդյունքները անվավեր ճանաչված չեն։

 

Արդյոք սա Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի ակնհայտ խախտում չէ՞»։