Մոսկվա-Երևան թռիչքի ուղևորուհին կատակել է ռումբի մասին․ նա պարզապես նյարդայնացած էր բորտուղեկցորդուհու հեռախոսազրույցից


Մոսկվա-Երևան թռիչքի ուղևորուհին կատակել է ռումբի մասին․ նա պարզապես նյարդայնացած էր բորտուղեկցորդուհու հեռախոսազրույցից
Մարտ 24 08:50 2024

Շերեմետևոյում ինքնաթիռի ուղևորուհին ասել ռումբի մասին, քանի որ նա նյարդայնացած է եղել բորտուղեկցորդուհու հեռախոսային խոսակցությունից:

 

Այս մասին RT-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ Պայթուցիկների մասին հայտարարությունը կատակ է եղել։

 

«Կինը դժգոհ էր, որ երբ մարդիկ բարձրանում էին, բորտուղեկցորդուհին հեռախոսով խոսում էր ինչ-որ մեկի հետ։ Նա ասել է՝ հերիք է խոսես, թե չէ ուսապարկիս ռումբը բաց կթողնես», — հավելել Է աղբյուրը:

 

Դրանից հետո անձնակազմը ոստիկանություն է կանչել ։ Ուղևորուհուն ձերբակալել են և այժմ հարցաքննում են ։