Հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը գրել է․
«Ոմանց ճանաչում էի դեռևս մինչ այս ստահակի գալը: Բայց երբևէ ընկեր չենք եղել: Այս տարիները հետաքրքիր փոփոխություններ բերեցին: Մաքրեցին շրջապատս և ավելացրեցին Հայերի: Այս հողի վրա դարձանք համախոհ, ոմանց հետ ընկերացա, ոմանց պարզապես հեռվեհեռու հարգում եմ: Բայց հիմա տպավորություն է, որ ընկել է ընկերներիս, գաղափարակիցներիս հետևից:
Է, հետո՞, ո՞վ է մեղավոր, որ ինքդ ստեղծել ես քո նկատմամբ զզվանքի և ատելության դաշտ, ինքդ դարձրել ես մեզ համախոհ, հիմա հերթով բանտ ես նստեցնում: Իհարկե, փորձում եմ մի փոքր թեթև ներկայացնել իրավիճակը, բայց իրականում ամեն բան ծայրահեղ լուրջ է: Չեմ մոռանում, որ ոչ մի բանի համար բանտ նետեցիր Արմենին Գրիգորյան և սպանեցիր բոլորիս աչքի առաջ, հիմա ընկել ես տղերքի հետևից...Միևնույն է, չես լինի Արմեն Աշոտյանի պես խելացի, Նարեկ Մալյանի պես տաղանդավոր, Նարեկ Սամսոնյանի պես հետևողական, Վազգենի պես համառ: Ես ամեն մեկին մեկ բառով ներկայացրեցի, բայց նրանք հավաքական կերպար են նվիրական հայի: Ամեն մեկը իր ձևի և տեսակի մեջ:
Քեզ նույնպես փորձում եմ մեկ բառով բնութագրել, բայց միշտ բառակապակցություն է ստացվում ....
Հողատու կապիտուլյանտ....
Ազատություն իմ ընկերներին
Ազատություն քաղբանտարկյալներին»։