Հրդեհ է բռնկվել «Volkswagen Golf»-ում․ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի


Հրդեհ է բռնկվել «Volkswagen Golf»-ում․ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի
Հուլիս 19 10:45 2025

Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում՝ Աբովյանի զինկոմիսարիատի մոտ, ավտոմեքենա է այրվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

 

Մինչ հրշեջների ժամանումը՝ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել է վարորդը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ Արարատ Թ.-ն, քաղաքացիները, ապա ժամանած Աբովյանի հրշեջ-փրկարարները մարել են այն:

 

Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

 

Պարեկները սահմանազատել են տարածքը: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվում: