Արարատ գյուղում «Mitsubishi»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է


Արարատ գյուղում «Mitsubishi»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է
Մարտ 20 18:18 2024

Երեկ՝ մարտի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Վիրաբ Հ.-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Արարատ գյուղի Գրիբոյեդով փողոցի տներից մեկի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 37-ամյա Կարեն Ա.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Թելման Յոլչյանն ու Գևորգ Աղախանյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։