Բաքուն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին:
Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նիզամի Գյանջավիի անվան կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Խաղաղության օրակարգի հիմք հանդիսացող հիմնարար սկզբունքները և խաղաղության համաձայնագրի նախագիծը նույնպես պատրաստվել և ներկայացվել են հենց Ադրբեջանի կողմից, և մեր երկիրն ակտիվորեն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության օրակարգին»,- Ալիևի խոսքերն է մեջբերում Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը։