Վրաերթ՝ Աշտարակի խճուղում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար


Վրաերթ՝ Աշտարակի խճուղում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Մարտ 9 15:25 2024

Այօսր՝ մարտի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում 31-ամյա Տիգրան Ա.-ն իր վարած «Nissan March» մանկիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արմեն Դ.-ին:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վթարի ենթարկվածին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։