Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 17։00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 15-ամյա Վրեժ Մ․-ին իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Արտաբույնք գյուղի 2-րդ փողոցում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել 42 հասցեի կիսակառույց շինության բետոնե սյանը։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Վրեժ Մ․-ն և ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 15-ամյա Սերյոժա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
«Եղեգնաձոր» բշկական կենտրոնից վիրավորները տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ և բժիշկների կողմից վթարի վայրում բուժօգնություն ստացած 2 երեխաների ինքնությունը։