Գետափ-Մարտունի ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել


Գետափ-Մարտունի ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել
Մարտ 4 09:14 2024

Մարտի 4-ին, ժամը 04:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ք., ծնված 2001 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ) և գլխիվայր շրջվել երկաթյա ցանկապատի վրա:

Փրկարարներն ավտոմեքենան ուղղել և դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: