Ալյասկայի ֆերմերները գիտեն՝ նախանձելի բերք ստանալու գլխավոր պայմանը արևն է, որն այստեղ փայլում է օրական 19 ժամ: Ճիշտ է, երկրի այդ մասում բուսականության աճի շրջանը ընդամենը 105 օր է, բայց չնայած դրան՝ նրանք կարողանում են աճեցնել ռեկորդային չափերի բանջարեղեն: Ֆերմերներն աճեցնում են 138 ֆունտ կշռով կաղամբներ, 65 ֆունտանոց դդումներ կամ 35 ֆունտանոց բրոկոլի… Նույնիսկ դժվար է դա պատկերացնել: Հսկայական մրգերն ու բանջարեղենը վաղուց արդեն դարձել են Ալյասկայի այցեքարտը: