Երեկ՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Subaru» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակ-Ագարակ հատվածում՝ «Արծվի թևեր» կոչվող հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել ու շպրտել, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով բախվել քարերին և հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։