Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել․ որոնվում էր՝ որպես անհետ կորած


Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել․ որոնվում էր՝ որպես անհետ կորած
Փետրվար 26 20:19 2024

Ոստիկանությունից տեղեկացնում են․

«Փետրվարի 1-ին հաղորդվել էր 1974 թ. ծնված Վահագն Մելքոնյանի անհետ կորելու մասին:

Փետրվարի 25-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական թաղամասում գետնին ընկած է դեմքը վնասված մի քաղաքացի: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Բուլղարական 2-րդ ավանի հարակից հանդամասի ձորակում հայտնաբերել է մոտ 50 տարեկան տղամարդու դիակ:

Նշված վայր է հրավիրվել անհետ կորած Վահագն Մելքոնյանի եղբայրը: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը եղբոր դիակն է:

Դիակի վրա տեսանելի էին կենդանիների կողմից հոշոտման հետքեր:

Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն»: