1 զոհ, 2 վիրավոր․ Արտավազ գյուղում Nissan-ը բախվել է Волга-ին և մխրճվել բնակչի տան մեջ


1 զոհ, 2 վիրավոր․ Արտավազ գյուղում Nissan-ը բախվել է Волга-ին և մխրճվել բնակչի տան մեջ
Փետրվար 25 10:51 2024

Այսօր՝ փետրվարի 25-իմ, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:45-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Արտավազ գյուղի 1-ին փողոցում, Nissan Tiida-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 1 փողոցի բնակչին պատկանող Волга մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և մխրճվել բնակչի տան մեջ։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն։

 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել վնասված տան տերերը և օպերատիվորեն ժամանած Հրազդան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտաշես Ղազարյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։