Կրակոցներ և դանակահարություն՝ Պարույր Սևակ փողոցի շենքերից մեկի բակում․ վիրավոր կա


Կրակոցներ և դանակահարություն՝ Պարույր Սևակ փողոցի շենքերից մեկի բակում․ վիրավոր կա
Փետրվար 24 19:49 2024

Այսօր ժամը 17։25-ի սահմաններում  օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ փողոցի 8/1 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,   շտապօգնության մեքենայով նշված վայրից 43-ամյա մի տղամարդու հիվանդանոց են տեղափոխել, սակայն նա դանակահարված է եղել։

Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից կրակված 2 պարկուճ, արնանման հետքեր։