Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 11:35-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Սոֆյա Խ.-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: