Ծանրամարտի ԵԱ․ Մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ


Ծանրամարտի ԵԱ․ Մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ
Փետրվար 17 13:54 2024

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է ընթանալ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Եվրոպայի առաջնությունում այսօր երեկոյան մեդալի համար կպայքարի Հայաստանի մեկ ներկայացուցիչ՝ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը։

Հայաստանը երկու ոսկե մեդալ է նվաճել ԵԱ-ի երկամարտում։ Եվրոպայի չեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Գոռ Սահակյանը (67 կգ)։

Իսկ 81 կգ քաշային հայ ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը երկրորդ տարին անընդմեջ երրորդ լավագույն արդյունքն է ցույց տվել Եվրոպայի առաջնությունում: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող առաջնությունում Հարությունյանը բրոնզե մեդալակիր է դարձել երկամարտի 336 կգ (154+182) արդյունքով: